ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Հակառակորդի կրակոցից 2 զինծառայող է վիրավորվել

Հակառակորդի կրակոցից 2 զինծառայող է վիրավորվել
08.01.2018 | 17:31

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Վաչե Նվերի Չիլինգարյանի սպանության դեպքի առթիվ, տեղեկացնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

2018 թվականի հունվարի 7-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով ձախ թիկնային շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վաչե Նվերի Չիլինգարյանը:

Նկատելով կատարվածը՝ զինծառայողին օգնության են շտապել նախ ավագ լեյտենանտ Ե.Մուսինյանը, ապա՝ պայմանագրային զինծառայող, վարորդ Դ.Վանյանը, ովքեր ևս հակառակորդի կողմից արձակած կրակոցների հետևանքով ստացել են հրազենային վիրավորումներ: Վերջիններս տեղափոխվել են զինհոսպիտալ. նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, կատարվում է նախաքննություն:

Դիտվել է՝ 5004

Մեկնաբանություններ